«Սուրբ Ծննդյան պատարագ» ուսումնական նախագիծ

img_3995

Դեկտեմբերի 23-ին` ժամը 15.15 -«Սեբաստացիներ» համերգասրահ

Համերգի տևողությունը՝ 40-45 րոպե

Ծրագիր

Տերունական աղոթք

Կոմիտաս «Խորհուրդ խորին» շարականՀարություն Թոփիկյան և ընկերներ

Խորհուրդ խորին, անհաս, անսկիզբն, որ զարդարեցեր զվերին պետութիւնդ,
ի յառագաստն անմատոյց լուսոյն, գերապանծ փառօք, զդասս հրեղինաց:

Անճառահրաշ զօրութեամբ ստեղծեր զԱդամ՝ պատկեր տիրական,
եւ նազելի փառօք զգեստաւորեցեր ի դրախտն Ադենի, տեղի բերկրանաց:

Չարչարանօք քո սուրբ Միածնիդ նորոգեցան արարածք ամենայն,
եւ վերստին մարդն անմահացաւ, զարդարեալ ի զգեստ անկողոպտելի:

Թագաւոր երկնաւոր, զԵկեղեցի քո անշարժ պահեա՛,
եւ զերկրպագուս անուանդ քում պահեա՛ ի խաղաղութեան:

Բարեխոօսությեամբ ատված Սուրբ Պատարագից)Վիկա Նավասարդյան, 10-րդ դաս.

Բարեխօսութեամբ Մօր քոյ եւ Կուսին՝ ընկա՛լ զաղաչանս քոց պաշտօնէից:
Որ գերագոյն քան զերկինս պայծառացուցեր սուրբ զԵկեղեցի արեամբ քո, Քրիստոս.
եւ ըստ երկնայնոցն կարգեցեր ի սմա զդասս առաքելոց եւ մարգարէից, սուրբ վարդապետաց:
Այսօր ժողովեալ դասք քահանայից, սարկաւագաց, դպրաց եւ կղերիկոսաց,
խունկ մատուցանեմք առաջի քո, Տէր, յօրինակ ըստ հնումն Զաքարիա:
Ընկա՛լ առ ի մէնջ զխնկանուէր մաղթանս, որպէս զպատարագն Աբելի, զՆոյի եւ զԱբրահամու:
Բարեխօսութեամբ վերին քո զօրաց՝ միշտ անշարժ պահեա՛ զԱթոռ Հայկազնեայց:

«Մարմին տերունական» շարական-Լուիզա Քեշիշյան և ընկերներ

Մարմին Տէրունական եւ արիւն փրկչական կայ առաջի.
երկնային զօրութիւնք յաներեւոյթս երգեն եւ ասեն անհանգիստ բարբառով.
Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց:

Գովեա Երուսաղէմ զՏէր (հատված Սուրբ Պատարագից)Տիգրան Աբազյան, 10-րդ դաս.

Գովեա Երուսաղէմ զՏէր:
Յարեաւ Քրիստոս ի մեռելոց. ալէլուիա:
Եկայք ժողովուրդք. երգեցէք Տեառն` ալէլուիա:
Փառք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ
այժմ եւ միշտ եւ յավիտենս յաւիտենից ամէն:
Յարուցելոյն ի մեռելոց ալէլուիա, որ զաշխարհս լուսաւորեաց, ալէլուիա:

 «Հայր մեր»-Մարինե Մկրտչյան և ընկերներ

Հայ՛ր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն  Քո, եկեսցէ արքայութիւն Քո, եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի:

Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր. եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մենք թողումք մերոց պարտապանաց:
Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

Գրիգոր Նարեկացի «Մեղեդի Ծննդի»Քնարիկ Ներսիսյան

Աչքն ծով ի ծով ծիծաղախիտ ծաւալանայր յառաւօտուն՝
Երկու փայլակնաձեւ արեգական նման․

Շողն ի ժմին իջեալ յառաւօտէ լոյս։
Վարսիցն երամից զարդ, երամից զարդ
Ոլորս են առեալ եռահիւսակն բոլորեալ այտիւք։
Յայտէն նռնենի գեղաշիտակ ծայրից ծաղկանց,
Որոյ սիւնն ի սրտին նուսխայօրէն կարկաջայր։
Ձեռացն եղիշոյ սարդիատունկ կամարակապ կապէր,
Ատիճաղ-պատիճաղ ստղի-խտղի երգով․
Հոսէր զելեւելսն ընդ միմեանս․
Հանդարտիկ խաղայր, թիկնեթեկին ճեմէր։
Բերանն երկթերթի, վարդն ի շրթանց կաթէր,
Լեզուին շարժողին քաղցրերգանայր տաւիղն։
Ծոցն լուսափայլ կարմիր վարդով լցեալ։
Ծղիքն ծիրանի՝ մանուշակի հոյլք.
Խնկեալ ի կնդրկէ բուրուառ՝ հրով աստուածայնով լցեալ,
Ձայն քաղցրանուագ, որ ի նմանէ հնչէր։
Գեղեցիկ պատմուճանաւն զարդարեալ էր,
Ի կապուտոյ, ի ծիրանոյ, ի բեհեզոյ, ի յորդանէ․
Գօտին՝ արծաթափայլ, ոսկետտուն, կամարակապ յականց,
Յականց շափիւղայ մանրամասին յօրինուածով պճնեալ։
Անձինն ի շարժել մարգարտափայլ գեղով,
Ոտիցն ի գնալ՝ շողն ի կաթիլ առնոյր։
Այն թագաւորին, այն նորածին փրկչին,
Զքեզ պսակողին՝ փա՜ռք յաւիտեանս. ամէն։

Նարեկացի «Հավուն հավուն»Տաթև Մանվելյան

Հաւուն հաւուն արթնացեալ դիտելով զհեթանոսս:
Ձայնէր, ձայնէր տատրակին, սիրասնունդ սիրելւոյն:
Դարձիր, դարձիր սոմնացիդ, ընդ վիմին հովանեաւ:
Եկ, հարսնուհիդ, ի լերանց ընծուց դաշտաց այծեմանց:

Սուրբ  Ծննդյան շարական-Մարինե Մկրտչյան և ընկերներ

Սուրբ Աստված, սուրբ և հզոր, սուրբ և անմահ,

Որ հարեար ի մեռելոց, ողորմեա մեզ:

Քրիստոս ծնավ և հայտնեցավ:

Այսօր տոն է Սուրբ Ծննդեան, ավետիս,

Տեառն մերոյ և հայտնութեան, ավետիս:

Այսօր արևն արդարութեան,

Երևեցավ ի մեջ մարդկան, ավետիս:

Այսօր սուրբ կույսն անապական,

Ծնավ եբեր զանմահ Արքայն, ավետիս:

«Տէր ողորմեա» շարական-Հարություն Թոփիկյան և ընկերներ

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.

Ամենասուրբ Երրորդութիւն,
Տո՛ւր աշխարհիս խաղաղութիւն:

Եւ հիւանդաց բժշկութիւն,
Ննջեցելոց արքայութիւն:

Արի՛ Աստուած հարցն մերոց,
Որ ապավենդ ես նեղելոց:

Հա՛ս յօգնութիւն ծառայից քոց
Լեր օգնական ազգիս Հայոց:

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Շնորհիւ աւուրս մեզ ողորմեա:

«Սուրբ-սուրբ»-մենակատար` Թամար Մոսինյան

Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց,
լի են երկինք եւ երկիր փառօք քո. օրհնութիւն ի բարձունս:
Օրհնեալ որ եկիր եւ գալոցդ ես անուամբ Տեառն. ովսաննա ի բարձունս:

Կոմիտաս Վարդապետ «Եղիցի անուն Տեառն»-Պատարագի ավարտ

 «Հայրապետական մաղթերգ»միասնական երգեցողություն

Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ:

Խորհրդատուներ՝  Տեր Պարթև, Փարաքարի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Տեր Հովնան, Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Ստեղծագործական խումբ՝  Սվետա Ճաղարյան, Հասմիկ Մաթևոսյան, Լիլիթ Առաքելյան

Երգեհոնային նվագակցումը`  Լիլիթ Առաքելյանի

Տեխնիկական մասի պատասխանատու` Կարեն Խաչատրյան

Տեսանկարահանումը` Սեբաստացի TV, «Շողակաթ» հեռուստաընկերություն

Մասնակիցներ` «Սեբաստացիներ» մանկական, պատանեկան, ուսուցչական երգչախմբեր

«Կանթեղ» խմբագրակազմ, սովորողներ, ուսուցիչներ, հյուրեր

Համակարգումը՝ Նունե Մովսիսյանի

Նախագծի ժամանակացույց և հիմնական ուղղություններ

 Նախապատրաստական փուլ-նոյեմբերի 1-30

  • ծանոթություն պատարագամատույցին
  • նոր երգերի ուսուցում
  • նարեկացիական ընթերցումներ

Հիմնական փուլ-դեկտեմբերի 1-22

Դեկտեմբերի 15-ին` ժամը 15.00-ին` երգչախմբերի միացյալ պարապմունք

Advertisements

13 thoughts on “«Սուրբ Ծննդյան պատարագ» ուսումնական նախագիծ”

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s