«Ուսումնական պատարագ». հանդիպում Տեր Զենոն քահանայի հետ

42cb8f0edc67890dd1050ccc5c33b408

Ապրիլի  12-ին, ժամը 14.30-ին   «Ուսումնական պատարագ» նախագծի շրջանակներում կկայանա հանդիպում  Սբ. Աննա եկեղեցու  հոգևոր հովիվ  Տեր Զենոն  քահանա Բարսեղյանի հետ:

Ծրագրում

Continue reading “«Ուսումնական պատարագ». հանդիպում Տեր Զենոն քահանայի հետ”

Advertisements

Առավոտյան ժամերգություն

Ապրիլի 6-ին կրթահամալիրի կրտսեր դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողները, դասավանդողները և վերապատրաստվող դասվարները, Սբ.  Երրորդություն եկեղեցում, ուսումնական պատարագ նախագծի շրջանակում  աղոթքով, շարականներով  մասնակցեցին առավոտյան ժամերգությանը: Continue reading “Առավոտյան ժամերգություն”

«Ուսումնական պատարագ» նախագծով ուսումնական ճամփորդություն Եղվարդ

29749086_1368947673251849_842732280_o

Մարտի 27-ին Հյուսիսային դպրոցի 4, 5-րդ դասարանի սովորողները և դասավանդողները այցելեցին Եղվարդի սբ. Աստվածածին եկեղեցի:

Այստեղ  «Ուսումնական պատարագ» նախագծով   հանդիպեցինք   եկեղեցու  քահանա տեր Հովնանի հետ: Նա խոսեց պատարագի մասին, պատմեց պատարագի ծագման, խորհրդի մասին, սովորողներին ցուցադրեց պատարագիչի հագուստները, պատասխանեց նրանց հուզող հարցերին: Continue reading “«Ուսումնական պատարագ» նախագծով ուսումնական ճամփորդություն Եղվարդ”

«Կանթեղը»` քրիստոնեական կրթություն իրականացնող հարթակ

Ես Մանե Գևորգյանն եմ` «Կանթեղ» նախագծի ղեկավարը: Continue reading “«Կանթեղը»` քրիստոնեական կրթություն իրականացնող հարթակ”

«Հոգևոր կրթություն» նախագիծ

Խնդիրները

  • Աստվածաշնչի և աստվածաշնչյան նյութերի ընթերցանության նկատմամբ հետաքրքրության խթանում
  • Հոգևոր կրթության հանդեպ հետաքրքրության խթանում

Աշխատակարգ

  • Ըստ ծիսական տոնացույցի՝ ներկայացնել օրվա, շաբաթվա կարևոր տոները
  • Կարդալ, ձայնագրել և ներկայացնել մեր եկեղեցու 7 խորհուրդները
  • Քննարկել Հիսուսի առակները, փորձել հասկանալ՝ ինչ խորհուրդ են փոխանցում
  • Նախագծի իրականացման ընթացքը, լուսաբանումը, նյութերի հրապարակում hogevormskhblog.wordpress.com բլոգում և mskh.am-ում

Նախագծում օգտագործվող ուսումնական նյութերը

  • Նոր Կտակարան
  • Աստվածաշնչյան առակներ
  • Հայ հին գրականություն
  • Այլ գրականություն

Նախագծի արդյունքում ստեղծվող ուսումնական նյութերը

  • Հոգևոր կրթություն. սովորողների ռադիո նյութերի շարք
  • Ուսումնական նոր նախագծերի մշակում և իրականացում, օրինակ՝ տոնը եկեղեցում, եկեղեցական տոնը ընտանիքում, մեր (թաղամասի, գյուղի….) եկեղեցին, Կտակարանը արվեստում (կտակարանային թեմաներով գրական նյութեր, ֆիլմեր, նկարներ) և այլն

Նախագծի հիմնադիրներ՝  Մերի Մարկոսյան, Մանե Գևորգյան, 9.2 դաս.

Հիմնական խմբագրակազմ՝  Մերի Երանոսյան, Ռեբեկա Խաչիկյան, Մելինե Մարտիրոսյան, Նորայր Ասատրյան

Խորհրդատու ուսուցիչ՝  Նունե Մովսիսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր