Ներսես Շնորհալի «Ճանապարհ բարի Քրիստոս եւ ճշմարտութիւն»

Գրաբար
Ճանապարհ եւ ճշմարտութիւն եւ կեանք, Քրիստո’ս. առաջնորդեա’ հոգւոց մերոց յերկրէ ելանել յերկինս:


Դուռն կենաց մտից, Յիսո’ւս, մո’յծ եւ զմեզ առ Հայր քո եւ Հոգի՝ երգել միշտ զփառս:

Աշխարհաբար
Ճանապարհ և Ճշմարտություն և Կյանք, Քրիստո’ս, առաջնորդի’ր մեզ` բարձրանալու երկրից դեպի երկինք:
Կյանքի մուտքի դուռ, Հիսո’ւս, մեզ էլ ներս տար Քո Հոր և Հոգու մոտ` միշտ փառաբանություններ երգելու:

Թողնել մեկնաբանություն